.jpg)
Հետազոտություն. Սևամորթ գործիչներն ամենալիբերալներն են
Սևամորթ քաղաքական գործիչներն ավելի լիբերալ են: Այսպես են կարծում ԱՄՆ-ում անցկացված հարցման մասնակիցներից շատերը:
Հետազոտությունը հրապարակել է American Politics Research ամսագրում: Հարցմանը մասնակցել է 1850 մարդ՝ սևամորթներ, լատինաամերիկացիներ և սպիտակամորթներ:
Հետազոտության հեղինակ Դելավեր Ֆիլիպ Ջոնսը ցանկացել է պարզել, արդյոք ունակ են ընտրողները ճիշտ ընկալել մաշկի տարբեր գույն ունեցող գործիչներին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների համար ավելի կարևոր է թեկնածուի մաշկի գույնը, քան նրա քաղաքական հայացքները:
Ջոնսը պարզել է, որ սևամոթներին ու լատինաամերիկացիներին այլ կերպ են ընկալում, ըստ հարցման, սպիտակամորթ գործիչները 2,76 տոկոսով քիչ լիբերալ են համարվում սևամորթներից և 2,44 տոկոսով քիչ, քան լատինաամերիկացիները: