Իրանի ԱԳՆ. Հույս ունենանք` ԱԷՄԳ-ն օբյեկտիվ կուսումնասիրի միջուկային ծրագիրը
27/08/2013 18:12

Իրանի ԱԳՆ. Հույս ունենանք` ԱԷՄԳ-ն օբյեկտիվ կուսումնասիրի միջուկային ծրագիրը

Իրանը հույս ունի, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը օբյեկտիվ կերպով է ուսումնասիրում ատոմի խաղաղ մշակման ծրագրի իրականացման ընթացքը և չի միջամտում քաղաքական գործերին: Ինչպես հայտնում է itar-tass-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի իսլամական հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Արաղչին: 

«Իրանի խաղաղ ծրագիրն իրականացվում է ձեռք բերված միջազգային պայմանագրերի շրջանակում»,- ասել է Արաղչին՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Իրանը «երբեք չի խախտել միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտականությունները և չի պատրսատվում գործել միջազգային պայմանագրերին հակառակ»:

«Իսլամական հանրապետությունը շարունակելու է ատոմային ռեակտորների համար էլեկտրաէներգիայի և վառելիքի արդյունահանումը, ինչպես նաև՝ հետագայում ուսումնասիրություններ է անցկացնելու այդ բնագավառում՝ երկրի էլեկտրաէներգիայի կարիքներն ապահովելու համար»,- ավելացրել է դիվանագետը:

Նշենք, որ ԱԷՄԳ-ն այսօր Իրանի հարցով ղեկավարների խորհրդի ուշադրությանը կներկայացնի գլխավոր տնօրենի եռամսյակային զեկույցը: Խորհուրդը այդ զեկույցը քննարկելու է սեպտեմբերի առաջին կեսին: 

Իրանի ԱԳՆ. Հույս ունենանք` ԱԷՄԳ-ն օբյեկտիվ կուսումնասիրի միջուկային ծրագիրը