Փոքրիկ Հիտլերի վթարը բարկացրել է Mercedes-ին (Տեսանյութ)
27/08/2013 18:40

Փոքրիկ Հիտլերի վթարը բարկացրել է Mercedes-ին (Տեսանյութ)

Գերմանիայում սկանդալ է հասունանում: Պատճառը Mercedes-Benz մակնիշի արտադրանքի հետ կապված սիրողական գովազդն է: Լյուդվիգսբուրգի կինոակադեմիայի ուսանողների «տնային աշխատանքը» բարկացրել է Mercedes ընկերությանը: Հոլովակում մեքենան վրաերթի է ենթարկում պատանի Ադոլֆ Հիտլերին: Գովազդում ասվում է.

«Ճանաչեք վտանգը, մինչ այն տեղի կունենա»: Այս մասին հաղորդում է Humburger Post-ը:

Գովազդը նկարահանվել է փոքրիկ գյուղում: Ընթացող Mercedes-Benz-ը կանգ է առնում փողոցում խաղացող աղջիկների մոտ, հետո վրաերթի է ենթարկում վազող տղային: Վերջին կադրում հայտնվում է ընկերության լոգոն:

«Մենք կարծում ենք, որ նպատակահարմար չէ գովազդում ցուցադրել մարդու ու հատկապես երեխայի մահը, ինչպես նաև նացիստական սիմվոլիկան»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը ստիպել է գովազդում ավելացնել գրություն, որ այն արտոնված չէ. «Գովազդը կապ չունի Mercedes/Daimler AG ընկերության հետ»,- նշվում է գովազդի սկվում և ավարտին:
 

Փոքրիկ Հիտլերի վթարը բարկացրել է Mercedes-ին (Տեսանյութ)