.jpg)
Մեքսիկայում նարկոդիլերի սպանության համար 12 մարդու են մահապատժի ենթարկել
Մեքսիկայում 12 երիտասարդների են առևանգել և սպանել՝ նարկոդիլերի սպանության համար: Այս մասին, rosbalt.ru լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է Մեխիկոյի գլխավոր դատախազ Ռոդոլֆո Ռիոսը:
Առևանգումը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին` Կոնդերաս թաղամասում գտնվող սրճարաններից մեկի մոտ հայտնի նարկոբարոնի սպանությունից երկու օր անց:
Նույն օրը առևանգվածները տեղափոխվել են Տլալմանալկո քաղաք և մահապատժի ենթարկվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Մեքսիկայի երկու շրջաններում` Գերերոյում և Միչոականում հայտնաբերվել էր քսանհինգ հոգու դի, ովքեր, ենթադրաբար, սպանվել էին նարկոկարտելների անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: