64-ամյա ակտիվիստը բերման է ենթարկվել. Նախախորհրդարանն է ահազանգում
27/08/2013 10:41

64-ամյա ակտիվիստը բերման է ենթարկվել. Նախախորհրդարանն է ահազանգում

«Քիչ առաջ, առանց դրա համար որևէ հիմքի, Կոմիտաս 5-ի շրջակայքից ոստիկանները բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից, 1949 թվականի ծնված Սահակ Պողոսյանին, որը տառապում է սրտի հիվանդությամբ»,- նման հայտարարություն է տարածել Նախախախորհրդարանը:

Ըստ հայտարարության, եթե Սահակ Պողոսյանի նկատմամբ որևէ բռնություն կիրառվի և նրա առողջության հետ կապված խնդիրներ առաջանան, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանության վրա:

Հիշեցնենք, արդեն մի քանի օր է, ինչ այդ հասցեում բնակիչներն ու ակտիվիստները պայքարում են բազմաֆունկցիանոլ, բազմահարկ շենքի կառուցման դեմ` շինարարությունը որակելով ապօրինի, նաև պատճառաբանելով, որ իրենց շենքի հարևանությամբ կառուցվելիք բազմահարկ շենքի հետևանքով իրենք կզրկվեն արևի լույսից: 

64-ամյա ակտիվիստը բերման է ենթարկվել. Նախախորհրդարանն է ահազանգում