«Ռեալը» համաձայն է վաճառել Օզիլի ու Դի Մարիայի տրանսֆերները
27/08/2013 20:16

«Ռեալը» համաձայն է վաճառել Օզիլի ու Դի Մարիայի տրանսֆերները

Մադրիդի «Ռեալն» ընդունել է «Արսենալի» առաջարկը` կապված իր առաջատարներ Օզիլի ու Դի Մարիայի տրանսֆերների վաճառքի հետ:

Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, «Արսենալը» «Ռեալին» դիմել է Քարիմ Բենզեմային ու Անխել Դի Մարիային գնելու առաջարկով: Վերջինիս առումով հարցն արդեն լուծված է, իսկ ահա Բենզեմայի տեղափոխության վերաբերյալ համաձայնություն չի կայացել:

Այնուհետև Արսեն Վենգերը որոշել է «երկաթը տաք-տաք ծեծել», ուստի կրկին դիմել է «Ռեալին»` առաջարկելով վաճառել Մեսուտ Օզիլի տրանսֆերը: «Արքայական ակումբի» ղեկավարներն անսպասելիորեն դրական պատասխան են տվել: Բանն այն է, որ Օզիլը աշխատավարձի բարձրացում է պահանջել և մերժվել:

Սպասվում է, որ նշված ֆուտբոլիստների համար «Արսենալը» «Ռեալին» կվճարի 60 մլն ֆունտ ստեռլինգ:

Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, մենք կիմանանք մոտ ապագայում, քանի որ Եվրոպայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 2-ին: Իսկ մինչ այդ նշենք, որ, ըստ թուրքական «Hurriyet»-ի, Անխել դի Մարիան պետք է տեղափոխվի «Գալաթասարայ», և ակումբների միջև սկզբունքային պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել…

«Ռեալը» համաձայն է վաճառել Օզիլի ու Դի Մարիայի տրանսֆերները