«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել Օզիլի տրանսֆերային ախորժակը
27/08/2013 20:50

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել Օզիլի տրանսֆերային ախորժակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլի տրանսֆերը: Վերջինս «Արքայական թիմում» շատ բաներից է դժգոհ: Մասնավորապես` նրան չի բավարարում տարեկան 4,3 մլն եվրո աշխատավարձը, իսկ ակումբը մտադիր չէ բարձրացնել այն: Նա դժգոհ է նաև Գարետ Բեյլի տրանսֆերի գնումից, քանի որ Ուելսի ընտրանու ֆուտբոլիստն Օզիլի մրցակիցն է հիմնական կազմում տեղի համար պայքարում: Ավելին` ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, Մեսուտն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ:

Ըստ լուրերի` մոտ օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» առաջարկ կներկայացնի` գնելու Օզիլի տրանսֆերը, իսկ ֆուտբոլիստին տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ կառաջարկվի:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել Օզիլի տրանսֆերային ախորժակը