.jpg)
13 նոր գեները կարող են շիզոֆրենիա հիվանդության պատճառ դառնալ
TELEPORT2001-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են 22 գեներ, որոնք կարող են շիզոֆրենիա հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Գեներից 13-ը մինչ այս անծանոթ են եղել գիտությանը:
Գիտնականները անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել է 6 հազար առողջ և 5 հազար շիզոֆրենիայիով հիվանդ մարդ:
Գիտնականները վերլուծել են այդ մարդկանց գենոմներն ու նախկինում անցկացված հետազոտությունների արդյունքները:
Շիզոֆրենիայի առաջացմանը կարող են նպաստել բջիջներում կալցիումի իոնների պատճառով նյարդային ազդակների փոխանցման մեխանիզմի խափանումը: Դրա հիմքում կարող է ընկած լինել գեների գործառույթների փոփոխությունը: Օրգանիզմի կենսակարևոր գործընթացներն ապահովելու համար կալցիումի իոններն ուղղակի անհրաժեշտ գործոն են: Մտապահման և ուսուցման գործընթացների համար անհրաժեշտ է կալցիումային փոխանակում: Այդ գործընթացի խափանման հետևանքով, գիտնականների կարծիքով, առաջանում է մանիակալ-դպրեսիվ փսիխոզ և աուտիզմ: