86-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել շենքի տանիքից
27/08/2013 19:37

86-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել շենքի տանիքից

Այսօր՝ ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 13 շենքի բնակիչ Զ. Լ.-ի (1927 թ.) ինքնասպանության փորձը: 

86-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել շենքի տանիքից