.jpg)
Հայտնի է, թե Տիտանիկի խորտակման պահին ինչ երաժշտություն է հնչել (Տեսանյութ)
Գիտնականները ռենտգենի միջոցով վերականգնել են երաժշտությունը, որը հնչել է Տիտանիկի խորտակման պահին:
Խոզի տեսք ունեցող երաժշտական զարդատուփը պատկանել է Էդին Ռոզենբաումին, ով շրջագայել է առաջին կարգով: Ավելի ուշ զարդատուփը հայտնվել է ծովագնացության ազգային ինստիտուտում:
1970 թվականին Ռոզենբաումը պատմել է, որ նստած է եղել թիվ 11 նավակում, մի քանի ժամ շարունակ լարել է զարդատուփը նավակում գտնվող երեխաների համար:
Երաժշտական խոզուկի երաժշտությունը պարզել է տամոգրաֆիայի մասնագետ Էնդրյու Ռամսը: Հայտնի է, որ զարդատուփում հնչել է La Sorella (Քույրը) ստեղծագործությունը, որի հեղինակը ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ Բորել-Կլերկն է:
Նշենք, որ նախորդ տարի գիտնականներին հաջողվեց ստեղծել Տիտանիկի բեկորների մոտավոր քարտեզը: Նրանք կարծում են, որ սա լույս կսփռի 20-րդ տարի մեծագույն ողբերգության պատճառների բացահայտման հարցում: