Խավի. «Մարտինոն առաջատարի որակներ ունի»
27/08/2013 14:35

Խավի. «Մարտինոն առաջատարի որակներ ունի»

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին գոհ է, որ ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Հերարդո Մարտինոյին: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը: Խավիի խոսքերով` արգենտինացի մասնագետը լավ է հարմարվել թիմին:

«Մարտինոն առաջատարի որակներ ունի, նրա խոսքը հասկանալի է թիմի բոլոր ֆուտբոլիստներին»,- ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մարտինոն այդ պաշտոնում փոխարինել է Տիտո Վիլանովային, ով ստիպված էր թողնել աշխատանքն առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Խավի. «Մարտինոն առաջատարի որակներ ունի»