Ի՞նչպես ազատվել աչքերի տակ եղած սև շրջանակներից
28/08/2013 18:10

Ի՞նչպես ազատվել աչքերի տակ եղած սև շրջանակներից

Աչքերի տակ սև շրջանակները հաճախ խոսում են այն մասին, որ դուք չափից շատ եք հոգնում, լավ չեք քնում կամ ունեք սխալ սննդակարգ: Որոշ դեպքերում դրանք կարող են վկայել երիկամների, սրտանոթային համակարգի հիվանդությունների կամ օրգանիզմի թունավորման մասին, հետևաբար՝ սև շրջանակներից ազատվելու համար դուք առաջին հերթին պետք է հետևեք առողջ ապրելակերպի կանոններին: Բացի այդ՝ ձեզ կօգնեն նաև հետևալ կոսմետիկ դիմակները: 

1. Դիմակ  հում կարտոֆիլով

Աչքերի տակ սև շրջանակները վերացնելու համար լավ միջոց է կարտոֆիլը: Կարելի է պարզապես վերցնել մաքրած հում կարտոֆիլի երկու շրջանակ, դնել աչքերի տակ կամ ամբողջությամբ ծածկել աչքերը եվ հանգիստ վիճակում պառկել մոտ 20 րոպե:

2. Դեմքի մաշկը սնուցող դիմակ՝ կաթնաշոռով

Աչքերի տակ մուգ շրջանակները կարելի է անցկացնել նաև կաթնաշոռով: Այն պետք է լավ տրորել և քսել աչքերի տակ: 20 րոպեից դիմակը պետք է մաքրել սառը թեյի մեջ թրջած բամբակով:

3. Խոնավեցնող դիմակ՝ կաթով եվ կարտոֆիլով

Խաշեք կարտոֆիլը, պատևաստեք պյուրե: Պատրաստման ընթացքում ավելացրեք կաթ: Երբ ստացված մասսան սառի, քսեք այն աչքերի տակ և թողեք 20 րոպե: Դիմակը լվացեք սառը ջրով:

4. Մաշկը թարմացնող դիմակ թեյով

Աչքերի սև շրջանակներից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև սառը թեյից պատրաստված կոմպրեսներ կամ պարզապես աչքերին դնել թեյի օգտագործված ու սառեցրած փաթեթները: 

Ի՞նչպես ազատվել աչքերի տակ եղած սև շրջանակներից