.jpg)
28/08/2013 17:45
Գյումրիում շունն ընկել է փոսը. Փրկարարները դուրս են բերել կենդանուն
Այսօր ժամը 10.23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող փոսի մեջ շուն է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել փոսից: