.jpg)
Ինչպե՞ս տարբերել նիտրատներով հարուստ մրգերը
Ամռան ամիսներին մրգերի և բանջարեղենների օգտագործումը հասնում է առավելագույն քանակի, սակայն պետք է հաշվի առնել այն, որ «ամառային» մրգերում և բանջարեղենում կան մեծ քանակությամբ թունաքիմիկատներ, որոնք վնասակար են մեր առողջության համար և պետք է խուսափլ դրանց օգտագործումից:
Այսպիսով՝ ձմերուկը առավել արժանի է ուշադրության: Կարող եք չկասկածել, որ հունիսի ձմերուկը լի է նիտրատներով: Եթե ձմերուկի մեջ շատ են թունաքիմիկատները, այն հնարավոր է ունենա մանուշակագույն երանգ, իսկ կենտրոնից ձգվող մանրաթելերը կլինեն դեղին: Կտրվածքը պետք է լինի հատիկավոր ու շողշողուն:
Առաջին հերթին, բնականաբար, մրգերն ու բանջարեղենը պետք է լավ լվանալ, իսկ կասկածելիները` մեկ ժամ պահել ջրի մեջ և անպայման հեռացնել կեղևը: