.jpg)
Ակնոցի ապակին սխալ մշակելու դեպքում աչքերը կարող են վնասվել
Երբեմն որակյալ ապակիներով ակնոց օգտագործելիս էլ աչքերը հոգնում են, սկսվում է քոր, առաջանում է կարմրություն, բորբոքվածություն: Բանն այն է, որ ակնոցների ապակիները պետք է պարբերաբար մշակվեն:
Ակնոցների ապակիները մաքուր պահելու համար պետք է գնել հատուկ ապակիները մաքրելու համար նախատեսված անձեռոցիկներ: Դրանք վաճառվում են ակնոցների մասնագիտացված խանութներում:
Ակնոցն անպայման պահեք պատյանի մեջ: Շատ կարևոր է այն մաքրել հատուկ նյութով, որը նույնպես կարելի է գտնել ակնոցների մասնագիտացված խանութներում, իսկ եթե ձեռքի տակ մաքրող միջոց չկա, կարելի է մաքրել պարզապես գոլ ջրով և օճառով:
Աշխատեք երկար ժամանակ չթողնել ակնոցը արևի տակ կամ ջեռուցման սարքերի մոտ:
Ապակու վրա խազեր առաջանալու դեպքում ավելի լավ է հրաժարվել այդ ակնոցը կրելուց: