Ռուբեն Սահակյան. Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու
28/08/2013 12:53

Ռուբեն Սահակյան. Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ս. Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Նրա խոսքով՝ Ս. Խաչատրյանի շահերը ինքը չի ներկայացնում, իսկ Ս. Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի, քանի որ նա այդ դեպքի օրը իր տանը քնած է եղել:

Ավելի վաղ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ իր մոտ հարց է հարուցում այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մինչև հիմա մեղադրանք չի առաջադրվել:

Նախորդող հրապարակում՝ Հ. Ալումյան. Բուդաղյանի դեմ սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը

Ռուբեն Սահակյան. Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու