.jpg)
Հատկացվել են հումանիտար օգնության դեղեր
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հետևյալ դեղերը.
• Հակագերճնշումային - «Ատենոլոլ» 100մգ, «Բենազեպրիլ հիդրոքլորիդ» 10մգ, «Էնապ» ՀԼ, «Լիզինոպրիլ» 10/12.5մգ, 10մգ, 20մգ
• Փորլուծության դեմ - «Իմոդիում» (Լոպերամիդ) 2մգ
• Հակախոլեստերինային - «Լովաստատին» 10մգ, Սիմվաստատին 20մգ
• Հակաբիոտիկ - «Մինոցիկլին հիդրոքլորիդ» 90մգ, «Կլարիտրոմիցին» 500մգ
• Հակադիաբետիկ - «Ակտոս» (Պիոգլիտազոն) 15մգ, «Գլիպիզիդ» 10մգ, 5մգ, «Մեթֆորմին հիդրոքլորիդ» 500մգ, 1000 մգ
• Հակաագրեգատային - «Պլավիքս» (Կլոպիտոգրել) 75մգ, «Վարֆարին 1մգ, 2մգ
• Հակացնցումային - «Տոպիրամատ» 50մգ և այլն:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Մարդասիրական օգնության ճանապարհով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: