.jpg)
Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալն այդ ակումբի հետ բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման համար: Ներկա պահին 31-ամյա շվեդը Փարիզում տարեկան 14 մլն եվրո է վաստակում, սակայն հաղորդվում է, որ նրա աշխատավարձը կհասնի 16 միլիոնի:
«Մենք ՊՍԺ-ի հետ ակտիվորեն քննարկում ենք նոր պայմանագրի մանրամասները,- ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերը մեջբերել է «De Telegraaf»-ը:- Երբ դուք այնպիսի խաղացող ունեք, ինչպիսին Իբրահիմովիչն է, ամեն տարի կերկարաձգեք նրա պայմանագրի ժամկետը: Եվ դա լավ է»: