Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար
28/08/2013 15:26

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 15 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից `9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, խարդախության` 1 և գողության 5 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար