Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերել շուրջ 3 տասնյակ կանանց
28/08/2013 20:00

Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերել շուրջ 3 տասնյակ կանանց

Օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերել շուրջ 3 տասնյակ կանանց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին են հրավիրել ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում:

Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 2 դեպք: Արշակունյաց և Չեխովի փողոցներում գործող հյուրանոցային համալիրների աշխատակիցները տևական ժամանակ իրենց հյուրանոցային համարները պարբերաբար տրամադրել էին կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր` ստուգման:
Ոստիկանությունն իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերել շուրջ 3 տասնյակ կանանց