Չափումների համար ռադիոակտիվ նյութ է ներկրվելու
28/08/2013 20:15

Չափումների համար ռադիոակտիվ նյութ է ներկրվելու

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին ռադիոակտիվ նյութերի ներմուծման լիցենզիա է տրվելու` մեկ տարի ժամկետով: Այս նախագիծը ներառված է վաղվա կառավարության նիստի օրակարգում:

Ռադիոակտիվ նյութերի ներմուծման լիցենզիայի անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ:

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներմուծվելու է ռադիոակտիվ նյութ (Sr-90, 20MBq ակտիվությամբ), որն օգտագործվելու է գիտահետազոտական ուսումնասիրությունների, ինչպես նաև դոզիմետրիկ ու ռադիոմետրիկ չափումներ կատարող սարքավորումների կարգաբերման նպատակով:
 

Չափումների համար ռադիոակտիվ նյութ է ներկրվելու