Զերկալո. Մոսկվան կարող է նպաստել ԼՂ հակամարտության էսկալացիային
28/08/2013 20:40

Զերկալո. Մոսկվան կարող է նպաստել ԼՂ հակամարտության էսկալացիային

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը թե ՌԴ-ն չի պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել Սիրիայի համար, դեռևս չի նշանակում, որ ռազմական ներխուժման դեպքում Մոսկվան չի միջամտի զարգացումներին: Անդրադառալով տարածաշրջանային զարգացումներին՝ նման տեսակետ է արտահայտում ադրբեջանական «Զերկալո» պարբերականը:

«Պետք է նշել, որ Ռուսաստանը ընտրություն էլ չունի: Ռուսաստանը տեսականորեն կարող է օգտվել ստեղծված իրադրությունից և գնալ Արևմոտքի հետ բացարձակ հակամարտության»,- նշում է պարբերականը:

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, քիչ հավանական է, որ Մոսկվան, կգնա ՆԱՏՕ-ի հետ գլոբալ ռազմական հակամարտության:

«Այդ մասին խոսում է հենց Լավրովի հայտարարությունը: Առաջատար միջազգային խաղացողները վաղուց արդեն թքած ունեն միջազգային իրավունքի վրա»,- նշում է պարբերականը:

«Իրականում ՌԴ ղեկավարությունը պարզորոշ գիտակցում է այն իրողությունը, որ երկիրը ներկայումս չի տիրապետուում այնպիսի ֆինանսատնտեսական ռեսուրսների, որոնք հնարավորություն կնձեռնեն իրեն դիմանալ Արևմունքի հետ ռազմական «բաց և գլոբալ» դիմակայությանը»,- գրում է «Զերկալոն»:

Այնուամենայնիվ, ըստ «Զերկալոյի»` Ռուսաստանը կարող է պատասխանել «իր ազդեցության վերջին գոտում»` հետխորհրդային տարածքում: «Մոսկվան այս նպատակով կարող է նպաստել ԼՂ հակամարտության էսկալացիային»,- նշում է պարբերականը:

 

Զերկալո. Մոսկվան կարող է նպաստել ԼՂ հակամարտության էսկալացիային