.jpg)
Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը լուծարվում է
Երևանի Հրաչյա Աճառյանի անվան 72 հիմնական դպրոց լուծարվելու է և անհատույց օգտագործման է տրամադրվելու «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին: Այս նախագիծը ներառվածը է վաղվա կառավարության նիստի օրակարգում:
Կազմվելու է դպրոցի լուծարման հաշվեկշիռը, իսկ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
«Երևանի Հրաչյա Աճառյանի անվան հ. 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է ՀՀ պետական բյուջե: