Սպիտակում բնակելի տանը հրդեհ է բռնկվել. Այրվել է խոհանոցն ու բաղնիքը
28/08/2013 10:59

Սպիտակում բնակելի տանը հրդեհ է բռնկվել. Այրվել է խոհանոցն ու բաղնիքը

Այս գիշեր ժամը 02.44-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել` 05.00-ին:

Այրվել է տան տանիքը (40քմ), բաղնիքը (9 քմ), խոհանոցը (12քմ), հեռուստացույցը և ննջասենյակի գույքը մասամբ: 

Սպիտակում բնակելի տանը հրդեհ է բռնկվել. Այրվել է խոհանոցն ու բաղնիքը