Ռուսաստանը հատուկ չվերթներով Սիրիայից դուրս է բերում իր քաղաքացիներն
28/08/2013 20:08

Ռուսաստանը հատուկ չվերթներով Սիրիայից դուրս է բերում իր քաղաքացիներն

Ռուսաստանի ԱԻՆ «Իլ-62» ինքնաթիռը հերթական հատուկ չվերթն է կատարում Սիրիա` ՌԴ և ԱՊՀ երկրների քաղաքացիներին երկրից դուրս բերելու համար: RT-ն հայտնում է, որ ԱԻՆ նախորդ ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք էր կատարել երեկ երեկոյան: Փրկարարները ընդգծում են, որ տարհանման մասին խոսք չի գնում, այլ ինքնաթիռում գտնվող բոլոր 89 ուղևորները Ռուսաստան են վերադարձել իրենց ցանկությամբ:

«Իլ-62 ինքնաթիռը դուրս է եկել Լաթաքիայից: Այս հատուկ չվերթով Մոսկվա կարող են վերադառնալ ռուսները և ԱՊՀ երկրների քաղաքացիները, ովքեր նման ցանկություն կհայտնեն»,-հայտարարել է ՌԴ ԱԻՆ մամուլի քարտուղար Իրինա Ռոսիուսը:

Նշենք, որ Սիրիայի վրա ԱՄՆ հնարավոր հարձակման մասին լուրից հետո կտրուկ աճել է արաբական հանրապետությունը լքել ցանկացող ռուսների թիվը:

«Իտառ-տասս» գործակալության տվյալներով` վերջին երկու օրում Մոսկվա է տեղափոխվել մոտ 102 մարդ` հիմնականում կանայք և երեխաներ:

Օգոստոսի 27-ին Սիրիայից Մոսկվա են տեղափոխվել նաև Բելառուսի 9 և Ուկրաինայի 5 քաղաքացիներ:
 

Ռուսաստանը հատուկ չվերթներով Սիրիայից դուրս է բերում իր քաղաքացիներն