.jpg)
Սիրիան ՄԱԿ տեսուչներին քիմիական հարձակմանը մասնակից չլինելու ապացույցներ է
Սիրիայի իշխանությունները քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչներին ապացույցներ են ներկայացրել, որ կառավարական ուժերը թունավոր նյութեր չեն կիրառել: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը:
«Սիրիայի կառավարական զորքերը երբեք քիմիական զենք չեն կիրառել, այն միայն առիթ է: Մենք ապացույցներ ունեք, որոնք հանձնել ենք ՄԱԿ տեսուչների հանձնաժողովին»,- ասել է Միկդադը:
Նրա խոսքով, քիմիական զենքը կիրառել են ահաբեկիչները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի օգնությամբ:
«Այդ զենքը ահաբեկչական խմբավորումները հետագայում օգտագործելու են Արևմուտքի դեմ»,- ընդգծել է ԱԳ փոխնարարարը:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Միկդադն այսօր այցելել է տեսուչների գրասենյակ: Շենք մտնելիս նրա ձեռքին փաթեթ է եղել: