.jpg)
Տնային պայմաններում ատամները սպիտակեցնելու մի քանի միջոց
Սպիտակ ատամներն ու Հոլիվուդյան ժպիտը մեզանից շատերի երազանքն է: Միաժամանակ մեզանից քչերն են պատրաստ սպիտակ ատամներ ունենալու համար պարբերաբար այցելել ատամնաբուժարան: Հենց այս պատճառով ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում սպիտակ ատամների ունենալու համար մի քանի խորհուրդ.
1. Շատ կաթ խմեք: Կաթը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և այն ոչ միայն սպիտակեցնում է ձեր ատամներն, այլև՝ ամրացնում է դրանց էմալը:
2. Ատամները մաքրեք սոդայով: Դրանք անմիջապես կսպիտակեն, բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կսկսեն ցավել: Բացի այդ սոդան ասես ջնջում է էմալի վերին շերտը: Եթե սոդայով մաքրենք ատամներն ամսեկան մեկ անգամից հաճախ, կարելի է հեշտորեն մաշել՝բարակեցնել ատամի էմալը:
3. Ատամները սպիտակեցնում է նաև լիմոնը: Հատկապես՝ դրա կեղևը: Պարբերաբար կարելի է թարմ լիմոնի կեղևը քսել ատամներին: