105 դեցիբելից բարձր ձայները լսողության խանգարումների պատճառ են դառնում
28/08/2013 20:25

105 դեցիբելից բարձր ձայները լսողության խանգարումների պատճառ են դառնում

Հայտնի է, որ ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը 10-15 դեցիբելն է: Երբ մարդիկ շփվում են միմյանց հետ` ձայնը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը` 20: Բարձր ձայները (60 դեցիբելից սկսած), կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնը վտանգավոր է առողջության համար:

Դեռահասության տարիքում երաժտասերները նվագարկիչի ձայնը բարձրացնում են հասցնելով մինչև 105 դեցիբելի և երաժշտությունը լսում են գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը:

80 դեցիբել ուժգնության ձայնի կարճատև ազդեցությունից հետո ներքին ականջի բջիջներն արագորեն վերականգնվում են, իսկ աղմուկի բազմակի ազդեցության դեպքում բջիջները սկսում են ուժեղ վնասվել: Մշտական ազդեցության դեպքում դրանք դադարում են վերականգնվել:

Որպես հետևանք, MP3 նվագարկիչով յուրաքանչյուր տասներորդ երաժշտություն լսողը` անկախ տարքից, լսողության խանգարում ունի:


 

105 դեցիբելից բարձր ձայները լսողության խանգարումների պատճառ են դառնում