.jpg)
Չեմպիոնների լիգա. խմբային փուլի վիճակահանության արդյունքները
Այսօր Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: ՈՒԵՖԱ-ի դասակարգման ցուցակի համաձայն 4 զամբյուղներում տեղավորված 32 թիմերը բաժանվեցին 8 խմբի:
Նույն երկրի ներկայացուցիչներն այս փուլում չեն կարող հանդիպել, իսկ հաջորդ փուլ դուրս կգան 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերը:
«A» խումբ- «Մանչեսթեր Յունայթեդ», «Շախտյոր», «Բայեր», «Ռեալ Սոսյեդադ»
«B» խումբ- «Ռեալ», «Յուվենթուս», «Գալաթասարայ», «Կոպենհագեն»
«C» խումբ- «Բենֆիկա», ՊՍԺ, «Օլիմպիակոս», «Անդերլեխտ»
«D» խումբ- «Բավարիա», ԲԿՄԱ, «Մանչեսթեր Սիթի», «Վիկտորիա» (Պ.)
«E» խումբ- «Չելսի», «Շալկե», «Բազել», «Ստյաուա»
«F» խումբ- «Արսենալ», «Մարսել», «Բորուսիա» (Դ.), «Նապոլի»
«G» խումբ- «Պորտու», «Ատլետիկո», «Զենիթ», «Աուստրիա»
«H» խումբ- «Բարսելոն», «Միլան», «Այաքս», «Սելթիկ»