.jpg)
Բրազիլիայի 8 նահանգ մնացել է առանց լույսի
Բրազիլիայի հյուսիս-արևելյան 8 նահանգ նախօրեին մնացել է առանց լույսի: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն`
առանց էլեկտաէներգիայի են մնացել Բաիյա, Պերնամբուկու, Պարաբիա, Ալագոաս, Սեարա, Պիաուի, Ռիո-Գրանդե-դու-Նորտի և Սերժիպի նահանգները:
Էլեկտրականության զանգվածային անջատումների պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ազգային էներգետիկ ընկերությունում պնդում են, որ իրավիճակը աստիճանաբար կարգավորվում է: