.jpg)
Հրդեհ Գյումրի քաղաքում
Օգոստոսի 29-ին, ժամը .00.50-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շինարարների փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգյան փողոցի թիվ 17 և թիվ 19 տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ 02.40-ին: Այրվել են տների տանիքների փայտյա կառուցատարերը՝ ընդհանուր 100 քմ (յուրաքանչյուր տան տանիքը` 50 քմ.):
Ժ.00:52-ին դեպքի մասին տեղյա է պահվել ՄՀՏԱՏ առաջատար մասնագետ Թորոյանը: