.jpg)
«Սիրիայի վրա հարձակումը հանգեցնելու է Իսրայելի ոչնչացմանը»
Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի ղեկավար Մոհամեդ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիայի վրա ԱՄՆ հարձակումը հանգեցնելու է Իսրայելի «անխուսափելի ոչնչացմանը» և Ամերիկայի համար երկրորդ Վիետնամ է դառնալու:
«Չնայած Իրաքում և Աֆղանսատնում ունեցած դառը փորձերին՝ ամերիկացիներն իրենց հետևողական սխալները և փորձարկումները կավարտեն պատմության մեջ ամենաամոթալի պարտությամբ, եթե Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնեն»,-Tasnim գործակալությանը հայտնել է Ջաֆարին՝ ավելացնելով, որ Սիրիան առավել վտանգավոր և մահացու ռազմադաշտի կվերածվի և փաստացի ԱՄՆ-ի համար կռառնա երկրորդ Վիետնամ:
Նրա խոսքով, Սիրիայի վրա հարձակումը Իսրայելի անխուսափելի ոչնչացմանը կհանգեցնի: