Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում
29/08/2013 13:43

Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում

Լևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և կույր խաղի ձևաչափերով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը և Գիրին:

Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում