.jpg)
29/08/2013 10:52
Սահմանին զինվոր է վիրավորվել
Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: