.jpg)
«Սպարտակ»-«Սանկտ Գալլեն»` 2:4 (Տեսանյութ)
Այսօր Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց «Սանկտ Գալլենին»: Մոսկովյան թիմին անհրաժեշտ էր հաղթանակ ցանկացած հաշվով կամ գոլազուրկ ոչ-ոքի, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: «Սպարտակը», սակայն, անսպասելիորեն սեփական հարկի տակ խաղում զիջեց 2:4 հաշվով: Ռուսաստանյան թիմի կազմում երկու գոլի հեղինակներն են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը: Առաջինը հաշիվը բացեց հանդիպման 1-ին րոպեին, իսկ երկրորդը մրցակցի դարպասը գրավեց 83-րդ րոպեին` հաշիվը դարձմնելով 2:3 Շվեյցարական թիմի կազմում աչքի են ընկել Կարանովիչը` երկու անգամ, Ռոդրիգեսը և Յանյատովիչը: