.jpg)
Առգրավվել է կանեփ և մարիխուանա
Օգոստոսի 28-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները 1956 թ. ծնված Ֆլորա Գ.-ին պատկանող հողամասից հայտնաբերել և առգրավել են 37 թուփ` 282 գ կանեփի բույսի կանաչ զանգվածով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆլորա Գ.-ն ներկայացրել է ապակյա տարայով 51 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, չորացված, մանրացված զանգված:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: