.jpg)
0.3% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ հայկական դրամի 0.7% նվազումով
2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական շուկայում գրանցված 0.3% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (օգոստոսի 1-28-ի դրությամբ) 0.7% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2013թ. օգոստոսին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.5% և 0.5%-ով: Այս մասին տեղեկացնում են ԱՎԾ-ն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 2.3% նվազում և հաշվարկային փոխարժեքի 7.2% հավելաճ: 2013թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.5 դրամ, ինչը 0.8%-ով ցածր է 2012թ. օգոստոսի համապատասխան
ցուցանիշից (410.7 դրամ):