Շուշան Պետրոսյանը՝ ակտիվիստին համբուրելու մասին. Ոչ մի վատ բան չեմ տեսնում
29/08/2013 12:40

Շուշան Պետրոսյանը՝ ակտիվիստին համբուրելու մասին. Ոչ մի վատ բան չեմ տեսնում

Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից ակտիվիստի պարանոցը համբուրելու մեջ ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ոչ մի վատ բան չի տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Շ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ դա բողոքելու թեմա չէ, քանի որ դրանում որևէ «տգեղ բան չկա»:

Նշենք, որ դրանից հետո Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: «Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակում՝ Ոստիկանությունը՝ ՄԻՊ-ին. Ձեր կողմից հապճեպ գնահատականներ տալը մտահոգիչ է

Շուշան Պետրոսյանը՝ ակտիվիստին համբուրելու մասին. Ոչ մի վատ բան չեմ տեսնում