Եգիպտոսը կտրականապես դեմ է Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությանը
29/08/2013 19:00

Եգիպտոսը կտրականապես դեմ է Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությանը

Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ Եգիպտոսը չի մասնակցելու Սիրիայի դեմ ռազմական գործողություններին և կտրականապես դեմ է դրան: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել գտնել սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքական ուղիներ:

«Եգիպտոսն ընդգծում է, որ չի մասնակցելու ոչ մի ռազմական հարձակումների և կտրականապես դեմ է Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությանը»,-նշել է Եգիպտոսի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ հակամարտությունը պետք է միայն քաղաքական ճանապարհով լուծվի:

Ֆահմին նաև շեշտել է, որ անընդունելի է քիմիական զենք կիրառումը հակամարտող ցանկացած կողմի կողմից:
«Սիրիայի իրավիճակը սպառնում է արաբների ազգային անվտանգությանը, և մենք բոլոր կողմերի հետ մշտական կապ ենք պահում»,-եզրափակել է Ֆահմին
 

Եգիպտոսը կտրականապես դեմ է Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությանը