Եվրախորհրդարանի նախագահ. Սիրիայի հարցի քաղաքական լուծումը դեռ հնարավոր է
29/08/2013 18:21

Եվրախորհրդարանի նախագահ. Սիրիայի հարցի քաղաքական լուծումը դեռ հնարավոր է

Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում դեռ հնարավոր է քաղաքական լուծում գտնել, որը ձեռք կտա ՄԱԿ ԱԽ բոլոր անդամներին, գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ավելացնելով, որ չպետք է շտապել և միակողմանի միջամտություն իրականացնել Սիրիայում:

Ըստ Եվրախորհրդարանի նախագահի՝ Սիրիայի իշխանությունների վրա հնարավոր է ազդել տնտեսական և քաղաքական մեկուսացմամբ, որին կարելի է հասնել առանց հարվածներ հասցնելու:

«Եթե Ռուսաստանը և Չինաստանը այդ նախաձեռնությանն աջակցեն, ապա ռազմական միջամտությունը անարդյունավետ կլինի»,-փոխանցել է Շուլցը:

Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բլոկը նույնպես գտնում է, որ նախքան ռազմական գործողություններ իրականացնելը դեռ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա:

«Եթե նույնիսկ ռազմական հարձակում լինի, մենք հավատում ենք, որ քաղաքական լուծման կարիքը դեռ կա»,- նշել է Բլոկը:
 

Եվրախորհրդարանի նախագահ. Սիրիայի հարցի քաղաքական լուծումը դեռ հնարավոր է