.jpg)
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ իրեն ցանկանում էին սպանել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է որ իրենց ցանկանում են սպանել Սիրիա` ԱՄՆ զորքերի ներխուժման հետ միաժամանակ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Մադուրոն ընդգծել է, որ ներկայիս ամերիկյան հասարակությունը պետք է փոխի իր ուղենիշները: «Այդ կայսրությունը՝ ԱՄՆ-ը, պետք է ավարտվի և կրկին աճի, սակայն արդեն հիմնվելով 21-րդ դարի և Մարտին Լյութեր Քինգի արժեքների վրա»,- ընդգծել է Վենեսուելայի նախագահը:
Նշենք, որ օրերս Վենեսուելայի ՆԳՆ-ն հայտնել էր Կոլումբիայի երկու քաղաքացիների ձերբակալման մասին, ովքեր կասկածվում են նախագահի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ: Գերատեսչության տվյալներով՝ սպանություն պատրաստող խումբը կազմված է 10 մարդուց: