Պատահար Շուշի քաղաքի մոտակայքում. Ուղևորը մահացել է
02/09/2013 21:06

Պատահար Շուշի քաղաքի մոտակայքում. Ուղևորը մահացել է

Այսօր, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.00-ին ԼՂՀ Շուշի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեռևս չբահայտված հանգամանքներում, «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝  ՀՀ քաղաքացի Ա. Ծ.-ն տեղում զոհվել է:

Պատահար Շուշի քաղաքի մոտակայքում. Ուղևորը մահացել է