.jpg)
Տեսողության խնդիրներ ունեցող երեխաները խոհարարական հմտություններ կստանան
Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում բացվել է սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակ, որտեղ չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաները ձեռք կբերեն անհրաժեշտ խոհարարական հմտություններ:
Խոհանոցի կահավորման և տեխնիկական վերազինման ժամանակ հաշվի են առնվել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և հատուկ պահանջները:
Դասասենյակն ամբողջությամբ կահավորել և համալրել է Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Դասասենյակի վերանորոգման դրամաշնորհը դպրոցին է տրամադրել Ֆրանս-Հայկական զարգացման հիմնադրամը:
Հայաստանում այսօր ապրում է մոտ 12.000 չտեսնող և տեսողության խնդիրներ ունեցող մարդ : Նրանց մեծ մասն մեծ մասն ունի սոցիալ ինտեգրման խնդիրներ: