.jpg)
5-ամյա չինացին թռիչք է իրականացրել ինքնաթիռով
Չինաստանում 5-ամյա Խե Իդեն ինքնաթիռով ինքնուրույն թռիչք է իրականացրել` դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օդաչուն:
Dni.ru-ի փոխանցմամբ` փոքրիկ օդաչուն օդում է գտնվել 35 րոպե և տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերիտասարդ օդաչու:
Երեխան ունի արտակարգ առողջություն, քանի որ ծնողները փոքրուց կոփել են նրա օրգանիզմը:
Նշվում է, որ 2012 թ.-ին երեխան -13 աստիճանի պայմաններում մերկ վազել է Նյու-Յորքի պուրակներից մեկում: