.jpg)
Բրիտանացին 25 տարի շարունակ կրել է միևնույն գուլպան
55-ամյա բրիտանացին հայտարարել է, որ երկրի ամենաորակյալ գուլպայի տերն է: Ֆրենկ Թրենբրիջն ասել է, որ գուլպաները գնել է 25 տարի առաջ ու այդ օրվանից ոչ մի վայրկյան չի բաժանվել դրանցից: Այս մասին հաղորդում է Vesti.ru կայքը:
Թերնբրիջի խոսքով՝ գուլպաները կրում է ամեն շաբաթ, սակայն այս տարիների ընթացքում նեյլոնից ու բրդից պատրաստված գուլպաների վրա նույնիսկ փոքր անցքեր չեն առաջացել:
Բրիտանացին 25 տարի առաջ Գլոստերի շուկայից գնել է երկու զույգ գուլպա, սակայն դրանցից մեկն արագ մաշվել է:
Ֆրենկ Թրենբրիջը զբաղվում է կատվազգիների միգրացիայի հարցերով ամբողջ աշխարհում: Նա շատ է շրջագայում ոտքով:
«Կինս լվանում է գուլպաներն ամեն շաբաթ: Ես դրանք կրում եմ տարվա բոլոր եղանակներին»,- հպարտությամբ ասել է Ֆրենկ Թերնբրիջը: