.jpg)
Չար ոգիներից ազատելու համար` 72-ամյա հնդիկը բռնաբարել է 16-ամյա աղջկան
Հնդկաստանում ձերբակալվել է հայտնի հոգևորական Ասարամ Բապուն` 16-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով:
Topnews.ru-ի փոխանցմամբ` 72-ամյա ծերունին բռնաբարել է իր կողմից ղեկավարվող աղանդի հետևորդ աղջկան` իբր նրա միջից չար ոգիներին հանելու համար:
Դեպքը մեծ հնչեղություն է ստացել և մարդիկ հայտարարել են, որ ցույցեր կանցկացնեն այնքան ժամանակ, քանի դեռ Ասարամը չի հայտնվել բանտում:
Նշվում է, որ հոգևորականին ձերբակալել են Մադյա-Պրադեշ նահանգում: