.jpg)
Ձերբակալվել է «օրենքով գող» Կոնստանտին Գինզբուրգը (Տեսանյութ)
Մոսկվայի իրավապահները կանխել են «Կալուժսկայա զաստավա» ռեստորանային համալիրում նախատեսված գողական սխոդկան, որը պետք է անցներ «օրենքով գող» Վովա Կոտի ծննդյան օրը:
30-ից ավելի քրեական հեղինակությունների շրջանում ներկա են եղել նաև 2 «օրենքով գող»` 43-ամյա Կոնստանտին Բորիսովը` Կոստիլը և 42-ամյա Կոնստանտին Գինզբուրգը` Գիզյա մականունով:
Բորիսովը և Գինզբուրգը քրեական աշխարհի «սլավոնական» թևի` կլանի ներկայացուցիչներ են:
Գիզյան և Կոստիլը նախկինում Դեդ Հասանի կլանից էին, սակայն հետագայում անցել են «սլավոնական» կլանի կողմը:
Հունիսի 26-ին Կոստիլը և Գիզյան` Հուսեյն Սլեպոյի հետ միասին, ձերբակալվել են «Լվինոե սերդցե» ռեստորանում:
Նշենք, որ 1971 թ.-ին ծնված ազգությամբ հրեա Գինզբուրգը «օրենքով գող» է կարգվել 2002 թ.-ի աշնանը` «օրենքով գող» Դատիկո Ցիխելաշվիլիի` Դատո Տաշկենտսկու հուղարկավորության ընթացքում:
Գիզյան համարվում է «սլավոնական» կլանի ամենաազդեցիկ անդամներից մեկը: