Օզիլն ընտրեց «Արսենալը»
02/09/2013 20:32

Օզիլն ընտրեց «Արսենալը»

Տրանսֆերային շուկայի վերջին օրը Լոնդոնի «Արսենալն» ամեն դեպքում հասցրեց ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլին, ով իր նոր թիմում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:

Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, գերմանացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, իսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում հայտնի կդառնան նաև գործարքի մանրամասները:

Նշվում է միայն, որ Օզիլի տրանսֆերային գումարը կազմել է 50 մլն եվրո, ինչը ռեկորդային է լոնդոնյան թիմի համար:
 

Օզիլն ընտրեց «Արսենալը»