Կենսաթոշակները կբաշխվեն սեպտեմբերի 4-ից
02/09/2013 19:01

Կենսաթոշակները կբաշխվեն սեպտեմբերի 4-ից

Սեպտեմբերի 4-ից կսկսվի կենսաթոշակների բաշխումը: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

Նշենք, որ այս տարվա հունիսից գործարկվող էլեկտորնային համակարգով կենսաթոշակների բաշխումը որոշակի դժվարություններ էր առաջացրել, մասնավորապես որոշ կենսաթոշակառուներ ուշ էին ստացել թոշակը: Սեպտեմբերին ևս սպասվում է, որ շուրջ 200 թոշակառուի վճարման ժամկետների հետ խնդիր կլինի:

Այսուհետև կենսաթոշակները վճարվելու է  յուրաքանչյուր ամսվա աշխատանքային երրորդ օրը:

Կենսաթոշակները կբաշխվեն սեպտեմբերի 4-ից