Պոմպեյը՝ համաշխարհային մշակութային ժառանգության անհետացող նմուշների ցանկում
02/09/2013 21:15

Պոմպեյը՝ համաշխարհային մշակութային ժառանգության անհետացող նմուշների ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Հին հռոմեկան ճարտարապետության ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Պոմպեյը, հնարավոր է՝ ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային մշակութայնին ժառանգության անհետացող նմուշների ցանկում: Այս մասին գրում է The Art Newspaper-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն եկել է այն եզրահանգման, որ եթե առաջիկա երկու տարում հուշարձանը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռք չառնվեն, ապա այն արդեն ստիպված կլինեն ներառել այդ ցանկում:


Նշենք, որ ամեն տարի Պոմպեյ է այցելում ավելի քան 2,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը հուշարձանի ավերման պատճառներից մեկն է:

Նախորդ տարի Իտալիայի կառավարությունը և ԵՄ-ն ավելի քան 105 մլն եվրո են հատկացրել հուշարձանի վերականգնման համար:

Նշենք, որ Պոմպեյը աշխարհի ամենամեծ հուշարձաններից մեկն է: Քաղաքն ավերվել է Վեզուֆ հրաբխի ժայթքուման հետևանքով՝ մ.թ 79 թվականին:
 

Պոմպեյը՝ համաշխարհային մշակութային ժառանգության անհետացող նմուշների ցանկում